ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է.
«Փոփոխության է կատարվել կարանտին հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։
Այսուհետ՝ ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 6 տարեկան երեխաները:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Փոփոխությունների մանրամասները՝ այստեղ»։
--00--ԿԿ