ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարիների հանդիպման հայտարարությունների վերաբերյալ՝ ներկայացնելով «մի քանի կարևոր շեշտադրում»։
«1. Գերիների հարցը
Ասուլիսը ևս մեկ անգամ փաստեց, որ մեր տղաների շարունակվող գերեվարումը Ադրբեջանի կողմից բացառապես կապիտուլյանտի մեղքով է՝
ա. Ինչո՞ւ հայկական կողմը միանգամից, անվերապահ և մի բան էլ ավել կատարեց նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը գերիների փոխանակման մասին:
բ. Ինչո՞ւ գերիների փոխանակման պրոցեսում ավելացավ նոր տարր՝ ականապատված տարածքների քարտեզներ: Չէ՞, որ նման նախապայման նոյեմբերի 9-ի հյատարարության մեջ չկար:
գ. Ինչո՞ւ առանց մեր տղաների հարցը լուծելու Ադրբեջանի հետ գնացիք հետագա պայմանավորվածությունների: Չէ՞, որ եթե ինքներդ չեք կարևորել այդ խնդիրը, թշնամին կձգի այնքան, որքան կարող է օգուտով շահարկել այն: Խոսքը Զանգելանի և Կուբաթլուի տարածքները հանձնելու՝ դեկտեմբերյան «բանավոր» պայմանավորվածության և հունվարի 11-ի «ապաշրջափակող» հայտարարության մասին:
դ. Միջնորդ երկիրը հստակ ընգծեց, որ ջանքեր չի խնայում այս հարցը կարգավորելու համար, սակայն իր վրա խնդրի կարգավորման պատասխանատվություն չի վերցնելու:
2. Խաղաղ պայմանագրի մասին
ա. Ռուսաստանի արտգործնախարարը ասուլիսին հստակ տարանջատեց դելիմիտացիայի հարցը Հայաստան-Ադրբեջան խաղաղ պայմանագրից, երբ առաջին դեպքում ընդգծեց Ռուսաստանի պատրաստակամությունն լիակատար աջակցելու, իսկ երկրորդ դեպքում ուղղակի վերահասցեագրեց հարցը օմեգային:
բ. Լավրովը շատ ուղիղ մեսիջ տվեց մեզ. եթե Հայաստանը հրաժարվի Արցախից, դա բացառապես այսօրվա կապիտուլյանտների մեղքն է լինելու»:
--00—ԼՄ