ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Իրավագետ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ բարձրացնելու և դրանց հետադարձ ուժ տալու նկրտումները, թերևս, ուշագրավ են նրանով, որ այդ նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն՝ մի կողմից հավաստվում է, որ մինչև 2018թ. որևէ կերպ չի բարելավվել մարդկանց սոցիալական և նյութական վիճակը, մյուս կողմից՝ պաշտոնական հիմնավորումներում արտացոլվում են վիճակագրական փաստեր, ըստ որոնց՝ մոտ երկու տասնյակ տարի մարդկանց եկամուտները կտրուկ բարձրացել են, մինչդեռ՝ հարկերն ու տուրքերը գրեթե մնացել են անփոփոխ, ինչը խաթարել է եկամտաբերության և հարկահավաքման հաշվեկշիռը։
Ընդ որում, առաջին անգամ այսպիսի հնարքի դիմեցին, երբ հանդես եկան դատական տուրքերը մի քանի անգամ բարձրացնելու նախաձեռնությամբ ...»
--00—ՍՊ