Կոռուպցիայի ընկալման թվով աշխարհի առաջատար երկրներում համատարած նման հայտարարագրում գոյություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

ա

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը անդրադարձել է եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիների համատարած հայտարարագրումն իրականացվում է իբրև թե կոռուպցիայի կանխարգելման նպատակով։

 Սա ՀՀ վարչապետի հերթական, բայց, ցավոք, ոչ վերջին սուտն է, քանի որ կոռուպցիայի ընկալման համաթվով աշխարհում առաջատար երկրներում նույնիսկ համատարած հայտարարագրում գոյություն չունի։ Հայաստանում դա արվում է մի պարզ նպատակով. պետական կերակրատաշտակի, ընտանեկան վոյաժների համար միջոցներն են սուղ դարձել»:


 

--00—ՍՊ