ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Թուրքիայում սուգ է հայտարարվել՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի պատճառով, որը խլել է 66 մարդու կյանք։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 66 մարդ, ևս 51-ը տուժել են, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:
--00—ՍՊ