Հունվարի 27-ին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու «դատավարությանը» որոշում կկայացվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

 

դ

 Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու, կեղծ «դատավարությունը»։  Նիստի ընթացքում քննարկվել են պաշտպանական կողմի միջնորդությունները: Մասնավորապես, Դավիթ Բաբայանի փաստաբանը գաղտնի հանդիպում է խնդրել պաշտպանյալի հետ։  «Մեղադրող կողմը չի առարկել»։ 

Ընդմիջումից հետո փաստաբանները խնդրել են իրենց պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոցները փոխարինել տնային կալանքով։ 

Բաքվի դատարանը հաջորդ նիստին՝ հունվարի 27-ին, որոշում կկայացնի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
 

--00—ՍՊ