ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
ԱՄՆ-ն աջակցել է Ուկրաինային, սակայն այդ հակամարտությունը պետք է դադարեցվի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք պետք է վերադառնանք պրագմատիզմին, բայց նաև պետք է վերադառնանք լրջությանը: Եվ սա դիվանագիտության ծանր աշխատանք է» , - ասել է նա։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտությունում պետք է իր դերը խաղա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա երդմնակալության ելույթի ամենակարևոր արտահայտություններից մեկը խաղաղությանը նպաստելու ցանկության մասին էր:
ԱՄՆ պետքարտուղարը, իր հերթին, կրկնել է իր խոսքերն այն մասին, որ յուրաքանչյուր կողմ պետք է զիջի, քանի որ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան չեն կարող հասնել այն մաքսիմալիստական նպատակներին, որոնք դրել են այս հակամարտության հիմքում։
--00—ՍՊ