ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:
Լարված քառորդ եզրափակիչ խաղում նա հաղթել է «Մեծ սաղավարտի» քառակի չեմպիոն, իսպանացի Կառլոս Ալկարասին՝ 4:6, 6:4, 6:3, 6:4 հաշվով:
Հանդիպումը տևեց 3 ժամ 35 րոպե: Այս ընթացքում Ջոկովիչը կատարել է հինգ էյս, կատարել երեք կրկնակի սխալ և օգտագործել է 13 բրեյք-փոյնտից 6-ը: Ալկարասը վաստակել է 10 էյս, կատարել հինգ կրկնակի սխալ և օգտագործել 11 բրեյք-փոյնտից 4-ը:
Կիսաեզրափակչում Նովակ Ջոկովիչը կխաղա աշխարհի երկրորդ ռակետ, գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ։
Մյուս զույգերն են՝ Բեն Շելթոն — Լորենցո Սոնեգո, Յանիկ Սիներ — Ալեքս դե Մինոր։
--00—ՍՊ