ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Սեպտեմբերի 16-20-ը Ռուսաստանում Պետդումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա կուղևորվի ՀՀ Ազգային ժողովի վեց պատգամավոր։
Որոշումը ստորագրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Ըստ որոշման՝ Մոսկվա կգործուղվեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը, Նազելի Բաղդասարյանը և Ալեքսեյ Սանդիկովը։
--00--ԿԿ