ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի «Պռոշյանի գինու և կոնյակի գործարան»՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերման գործընթացին և դրա շուրջ բարձրաձայնված խնդիրներին: Փոխվարչապետը զրուցել է մթերման հերթում սպասող խաղողագործների և գործարանի տնօրինության հետ՝ լսելով նրանց խնդիրները, վերջիններիս լուծումների վերաբերյալ առաջարկները:
Այդ կապակցությամբ առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղող մթերող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նաև շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել վերջինիս կարողություններին, ենթակառուցվածքներին, մթերքների ընդունման և մշակման արտադրաշղթային»:
--00--ԱԹ