ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Թուրքիայի Տրապիզոն նահանգի Շալփազարը շրջանում ՏԻՄ մարմինները առգրավել են տեղական գործարաններից մեկի արտադրած գլխարկների ողջ խմբաքանակը միայն այն պատճառով, որ դրանց վրա եղել է «Քուրդիստան» մակագրությունը։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Պարզվել է, որ գործարանը հոկտեմբերի 10-ին Իրաքում կայանալիք ընտրությունների առթիվ գլխարկների պատվեր է ստացել։ Շալփազարը շրջանի ղեկավար Ռեֆիք Քուրուքըզը այցելել է գործարան, հանձնարարել հավաքել ու փողոցի մեջտեղում այրել բոլոր գլխարկները՝ դրանց արտադրությունը անօրինական համարելով։
Ոչնչացված գլխարկների վրա եղել է «Քուրդիստանի կոալիցիա» գրությունը։ «Քուրդիստանի կոալիցիան» Իրաքում «Քուրդիստանի հայրենասերների միություն» և «Գորան» կուսակցությունների ձևավորած կոալիցիան է։
--00—ՄՀ