ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Թուրքիան շարունակում է Ադրբեջանին աջակցել ոչ միայն ռազմական և քաղաքական հարթակում, այլև փորձում է մեծացնել իր դերը ադրբեջանական հասարակության շրջանում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Ուսումնական տարվան ընդառաջ թուրքական «Կարմիր մահիկ» կազմակերպությունը 44-օրյա պատերազմից հետո օկուպացված Վարանդա (Ֆիզուլի), Ակնա (Աղդամ), և Թարթառի շրջանների 9 դպրոցներին գրենական պիտույքներ և հագուստ է տրամադրել: Ակցիային մասնակցել են մի շարք թուրք բարերարներ:
«Կարմիր մահիկ» կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ Էրջան Թանը հայտնել է, որ Ադրբեջանում ուսումնական տարին սկսվելու է սեպտեմբերի 22-ից:
--00--ԿԿ