Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20,  24News

պն

Ռուս խաղաղապահները շարունակում են բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի իշխանություններին տեղի բնակիչների խնդիրները լուծելու հարցում:  

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման մասնագետներն արձագանքել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ղեկավարի խնդրանքին, որտեղ առանց խաղաղապահների կողմից անվտանգության ապահովման անհնար է սահմանազատման գծի մոտակայքում ջրային ուղիների տեղակայման ինժեներական աշխատանքներ իրականացնել:



«Այսօր ժամանել ենք Մաճկալաշեն բնակավայր՝ օգնություն ցուցաբերելու խողովակաշարի տեղակայման աշխատանքների իրականացման և բնակավայրում խմելու ջուր մատակարարելու սոցիալական հարցում: Տվյալ բնակավայրում խմելու ջրով կապահովվի ավելի քան 400 բնակիչ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:



--00—ՄՀ