ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Ականի վրա պայթյունից կրկին ադրբեջանցին է մահացել, այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ղազախի շրջանի Խանլըգլար գյուղի բնակիչ, 1988 թ․ ծնված Մամեդ Մարդանովը մահացել է Բալա Ջաֆարլի գյուղում ականի վրա պայթելու հետևանքով։
Պայթյունը տեղի է ունեցել, երբ Մարդանովը տրակտորով հերկելիս է եղել հողը։ Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն։
--00—ԼՄ