ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի շուրջօրյա հսկողությունը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ գերատեսչության՝ դիտորդական կետերն ապահովում են տրանսպորտային միջոցների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով: Բոլոր տրանսպորտային միջոցները ստուգվում են ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը, այդ մասին ՌԴ ՊՆ-ին հայտնել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիպսկին:
Խաղաղապահ անձնակազմի շարժական խմբերը հսկում են նաև իրավիճակը կողմերի սահմանազատման գծի երկայնքով:
--00—ԼՄ