ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ ժայռաբեկորներ են թափվել էսքակավատորի վրա: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի Գլխավոր դատախազությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Քարվաճառի շրջանի Ծար (Զար) գյուղում ճանապարհի կառուցման ժամանակ: «North West» Construction ընկերության էկքսկավատորը հայտնվել է ժայռից պոկված բեկորների տակ: Միջադեպի հետևանքով էքսկավատորի մեքենավարը տեղում մահացել է։
--00—ԼՄ