ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24 News
2021 թվականի նոյեմբերի 4-ին Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի են ունեցել երկու դատարանների ընդլայնված կազմերով աշխատանքային քննարկումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ սահմանադրական դատարանից:
Քննարկումների շրջանակներում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում սահմանադրական դատարան ներկայացվող անհատական գանգատի ինստիտուտի առանձնահատկություններին, ինչպես նաև սահմանադրական դատարանների և այլ դատարանների միջև փոխհարաբերություններին։
Ամփոփելով թեմատիկ քննարկումները՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան ընդգծել են մասնագիտական նմանատիպ ձևաչափերի կազմավորման անհրաժեշտությունը և սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը:
--00--ԱԹ