ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24 News
2021 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԴ-ից:
Երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում և ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։
--00--ԱԹ