ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6 , 24 News
Նոյեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ 28-ամյա Արայիկ Ալեքսանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածի դաշտամիջյան գոտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա․ Ալեքսանյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ 25-ամյա Ժորա Մալերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
--00—ՄՀ