ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի դեսպան Միռոսլավ Հացեկին: Այդ մասին տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։
«Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին։
Դեսպանն իր խոսքում ողջունել և շնորհավորել է Վարդգես Սամսոնյանին համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, ապա կողմերը խոսել են հնարավոր համագործակցությունների, դրանց համար անհրաժեշտ քայլերի, կապերի ընդլայնման և ամրապնդման մասին»,-նշվում է հայտարարությունում:
--00—ԼՄ