Ճանաչողական այցով Գյումրի է այցելել Հայաստանում Լատվիայի դեսպանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

կկ.j

 Ճանաչողական այցով մայիսի 30-ին Գյումրիում էր Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեն  (նստավայրը` Թբիլիսի):

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրիի ներուժի, այս պահին քաղաքում իրականացվող ծրագրերի, համագործակցությունների ու բազմաթիվ այլ հարցերի մասին:

Համայնքի ղեկավարն իր խոսքում նաև ներկայացրել է տարբեր ոլորտներում քաղաքի հաջողություններն ու ձեռքբերումները, մասնավորապես, առանձնացրել Գյումրու մշակութային, սպորտային և զբոսաշրջային ոլորտները:

Հետագա համագործակցությունների, հնարավոր ծրագրերի ու դրանց շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների մասին ողջույնի իր խոսքում ընդգծել է նաև Էդիթ Մեդնեն: Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են նվերներով։

--00—ԼՀ