ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24 News
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը:
«Հայաստան» խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրություն էր ուղարկել, ըստ որի՝ քաղաքական որոշում է կայացվել չմասնակցել նիստին:
Քվեարկությանը մասնակցում էին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները: Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։
--00—ՄՀ