ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լսեցի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը. մեղմ ասած տարակուսած եմ։ Այս իշխանությունը ոչ միայն թերանում է շատ հարցերում, այլև սխալ ռելսերով է տանում երկիրը։ Չնայած շատ ասելիք կա, բայց հերթով. Փաշինյանն ի պատասխան Բարձունք / Bardzunk-ի տված կարևոր հարցին, թե ինչու պատերազմից հետո հենակետերի ամրաշինական աշխատանքները հավուր պատշաճի չեն արվել, ասում է դե գեներալները քաղաքականությամբ են զբաղվել, նաև այդ պատճառով (համառոտ)։
Լավ, ինչպե՞ս կարելի է այսքան մակերեսային պատասխան տալ։ Պարոն վարչապետ, երբ գերիների մասին խոսում եք, ասում եք պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել, հիմա իրենց պարտականությունը չկատարած, ու կոնկրետ վերոնշյալ հարցի հետ կապված քանի՞ գեներալ կամ այլ պաշտոնյա է պատասխանատվության կանչվել հենակետային խնդիրները չվերացնելու և իրենց պարտականությունները չկատարելու համար։
--0--ԿԿ