ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ա․ Միկոյան փողոցի 2300 քմ քարքարոտ տարածքը վերածվել է կանաչ գոտու։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Տարածքում անցկացվել է ոռոգման ջրագիծ, հողի լիցք ու հարթեցում է արվել, այնուհետև՝ ճմապատվել ու սիզամարգեր ստեղծվել։
Աշխատանքներն իրականացվել են Դավթաշեն վարչական շրջանի, մասնավոր սեկտորի աջակցությամբ ու «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թիմի ջանքերով։
--00—ԼՄ