ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերյան իր էջում անդրադարձել է դեկտեմբերի 20-ին Հայաստանի կողմից երկու ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողների վերադարձին:
«Ողջունում ենք երեկվա երկու զինծառայողների հանձնումը։ Սա կարևոր մարդասիրական քայլ է, որն ամրապնդում է վստահությունը»,- գրել է Կլաարը Twitter-ում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին, Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։
--00--ԿԿ