Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառությունից տուժած չորս երեխաներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

ю

Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել  հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից:

--00--ԱՀ