ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր-նախագահ Ահմեդ Դավութօղլուն Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Ղազախստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությանը:
«Խորապես ցավում եմ թյուրքական աշխարհի կենտրոնական պետությունը հանդիսացող եղբայրական Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների համար: Մտահոգիչ է նաև, որ այդ զարգացումների հետևանքով ստիպված են եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության կազմակերպությունից»,-գրել է նա:
--00--ԿԿ