ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24 News
Թոքաբանության ազգային կենտրոն են այցելել ՀՀ առողջապահության փոխնախարարներ Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Փոխնախարարները ծանոթացել են կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայություններին, շենքային պայմաններին, շրջել բաժանմունքներում, քննարկել բուժօգնության հասանելիության և որակի վերաբերյալ հարցեր:
Մասնագետները առողջապահության փոխնախարարներին են ներկայացրել տուբերկուլոզի արդյունավետ կառավարման նպատակով կիրառվող էլեկտրոնային տեղեկատվական գործիքները։ Քննարկվել է այդ գործիքների ինտեգրումը «Արմեդ» էլեկտրոնային համակարգին:
--00—ՄՀ