ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված հայ խաղաղապահները Ղազախստանից վերադառնում են հայրենիք։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայ, բելառուս և տաջիկ խաղաղապահներին հայրենիք վերադարձնելու համար գործի են դրվել ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռները։ Ղրղզստանի խաղաղապահները մշտական տեղակայման վայր են ուղևորվել ինքնուրույն։
Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՚ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։
--00--ԱՀ