ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Ինչպես նախկին երեք նախագահների ժամանակ, այնպես էլ այսօր հայ-թուրքական գործընթացից վտանգ կա: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
Նրա խոսքով, Փաշինյանն իր առջև շատ լավ նախադեպեր ունի, որպեսզի զգուշորեն մոտենա այս գործընթացին, և շատ չոգևորվի, որովհետև Թուրքիան հայտնի է իր առավելապաշտական նկրտումներով, և ամեն րոպե կարող է դուռը փակել ու հեռանալ:
«Այսօր մեր երկրում թյուր ընկալում կա, խաղաղություն ասվածը շփոթել են: Ես ել եմ ուզում խաղաղություն, բայց չեմ պատկերացնում այն՝ ամեն ինչ զիջելով և վախենալով: Քանի մենք թույլ տանք Ադրբեջանին մտածելու, որ ՀՀ-ն խեղճացած է, իրենք ամեն ինչ անելու են մեզանից առավելագույնը քաղելու համար»,- ասել է Նորիկյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ ընդդիմության պահվածքին:
Մանրամասները՝ տեսանյութում: