ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Ադրբեջանական զինված ուժերն իր ամենաբարձր կարգի դիպուկահարներին տեղակայել է մոտակա 15 դիրքերում՝ սադրանքներ անելու համար։ Այս մասին տեղեկացնում է բլոգեր Միկա Բադալյանը։
«Կրակը կբացվի ցանկացած թիրախի ուղղությամբ՝ լինեն նրանք սպաներ, շարքային զինվորներ, թե քաղաքացիական անձինք։
Չնայած այս գործողության գաղտնիությանը՝ հայկական հետախուզությանը հաջողվել է տեղեկատվություն ստանալ սպասվող սադրանքների մասին և այդ մասին նախազգուշացնել տեղում գտնվող անձնակազմին։
Ինչպես կանխատեսել էինք, իրավիճակը շփման գծում գնալով սրվում է։ Հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը Վարդենիսում լուրջ սադրանք իրականացրեց։
Չնայած տարբեր զինատեսակների, այդ թվում ԱԹՍ-ի և հրետանու կիրառմանը, հակառակորդի ուժերը շատ լուրջ կորուստներ են կրել։ Ըստ ամենայնի դա հերթական անհաջող սադրանքն էր, որը ստիպեց Ադրբեջանի ԶՈՒ-ին փոխել մարտավարությունը և կիրառել բացառապես դիպուկահարներ»,-տելեգրամի իր էջում գրել է Միկա Բադալյանը։
--00—ԼՄ