ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Հունվարի 19-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմանում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 31-ամյա Լ. Փաշինյանից․ նա հայտնել է, որ, գալով տուն, հայտնաբերել է տունը թալանված, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ նշված հասցե է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը և Հայաստաի քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Տեղում Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ, հավանաբար, հունվարի 18-ին՝ ժամը 08:30-ից մինչև ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր:
Դեպք փաստով քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրը հայտնում է նաև, որ Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ աշխատում է հայաստանյան հայտնի բանկերից մեկում՝ որպես վաճառքի վարչության պետ:
--00—ԼՄ