ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24 News
Հունվարի 25-ին Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ արարողությունը, որին ներկա էր նաև Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտիագո Կաֆիերոն, տեղի ունեցավ նախագահի նստավայրում՝ Վարդագույն տանը:
Համավարակային սահմանափակումներով պայմանավորված` արարողությանը նախագահի հետ առանձնազրույց նախատեսված չէր:
--00—ՄՀ