ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24 News
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հույս ունի, որ 2022 թվականի վերջին յուրաքանչյուր երկրում պատվաստված կլինի բնակչության 70 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
«Մենք այժմ խոսում ենք այն երկրների մասին, որոնք չեն կարող իրենց թույլ տալ, որոնք բավականաչափ ֆինանսական հնարավորություններ չունեն պատվաստանյութ գնելու համար: Այդ մատակարարումներն ավելանում են: Նպատակը որն է. որպեսզի այս տարի, եթե հնարավոր է, մինչեւ սեպտեմբերի կեսերը յուրաքանչյուր երկրում գործնականում պատվաստված լինի բնակչության 40 տոկոսը, իսկ մինչև տարեվերջ՝ 70 տոկոսը»,- ասել Է նա: Նրա խոսքով, անհրաժեշտ Է հասնել պատվաստման այդ մակարդակին, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել վիրուսի փոխանցումը, եւ դրանով իսկ կանխել համավարակի հետագա երկարաձգումը։
--00—ՄՀ