ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24 News
Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է ծնելության խթանումը: Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հունվարի 31-ին հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց, որ հաջողությամբ իրականացվում է անպտղության հաղթահարման ծրագրով նախատեսված աշխատանքները:
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության նախագահի 2021-2025 թվականի գործունեության ծրագրի դրույթները, համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան բուժհիմնարկների հետ կնքված պայմանագրերի, 2021 թվականին արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ, արդյունքում առկա է 25 հղիություն և 3 ծնունդ: Ծնվածները տղաներ են: Ծրագիրը կրում է շարունակական բնույթ։
--00--ԱՀ