ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Վերջին օրերին Արցախում տեղի ունեցող էլեկտրամատակարարման պարբերական անջատումները պայմանավորված են որոշակի տեխնիկական խնդիրներով, որոնց բացահայտման ու վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և հավաստիացնում, որ հնարավորինս արվում է անջատումներից խուսափելու ուղղությամբ»:
--00--ՍԳ