ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Չինաստանի բնակիչների ավելի քան 85 տոկոսն ավարտել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը, գրում է «Արմենպրես»-ը:
1.41 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանում առաջնահերթ խմբերի պատվաստման գործընթացը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 15-ից:
Համաճարակաբան Շաո Իմինը հայտնել էր, որ հավաքական իմունիտետ ձեռք բերելու համար անհրաժեշտ է լիարժեք պատվաստել Չինաստանի բնակչության 80-85 տոկոսը:
--00--ՍԳ