ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում. «Bloomberg»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

եմ

Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների պատճառով, որոնք կարող են վերաբերվել նավահանգիստներին, նավագնացությանը, ռազմական տեխնոլոգիաներին և ֆիզիկական անձանց։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով Բրյուսսելում իր աղբյուրներին։ 

Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց ի վեր՝ Եվրամության անդամ երկրներն արդեն մի քանի փաթեթ պատժամիջոցներ են ընդունել Ռուսաստանի դեմ։ Դրանց թվում է ռուսական բանկային համակարգը Swift փոխանցման ծրագրից անջատելը, ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշիվների սառեցումը և այլն։ Ռուսաստանում արդեն իսկ ոչ լեգիտիմ են որակել ԵՄ-ի այս արձագանքը։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ԼՄ