Ռուսական բանակն ուկրաինացիներին երկու ժամ է տվել՝ «Ազովստալից» դուրս գալու ու հանձնվելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 25News

աշխարհ

Ռուսական բանակը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում գտնվող ուկրաինական ստորաբաժանումներին երկու ժամ ժամանակ է տվել դուրս գալու և հանձնվելու համար: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Բոլոր նրանք, ովքեր վայր կդնեն իրենց զենքը, կերաշխավորվի անվտանգություն։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր հերթին հայտնել է, որ այսօր կամ վաղը «Ազովստալն» ամբողջությամբ կվերցվի ռուսական զորքերի վերահսկողության տակ։

--00--ՆՍ