ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Ճապոնիան կործանարար հարված է հասցնում իր իսկ սեփական շահերին՝ Արևմուտքի թելադրանքով միանալով հակառուսական պատժամիջոցներին։ Այս մասին «Սպուտնիկի» եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն հայտարարությունները, որ Ճապոնիան տարածքային նկրտումներ ունի Ռուսաստանի հանդեպ։
«Ցավոք սրտի, Ճապոնիան ակտիվորեն ներգրավվում է արևմտյան «մեյնսթրիմի» մեջ, իրականացնում առանց առարկության բոլոր հանձնարարականները։ Իրենք թերևս չեն հասկանում, թե ինչ կործանարար հարված են հասցնում Ճապոնիայի ազգային շահերին», - հայտարարել է Զախարովան։
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և մի շարժ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ։
--00—ԼՄ