ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է նյութեր ուղարկել Գլխավոր զինվորական դատախազություն՝ իրավական գնահատական տալու այն պաշտոնյաների գործողություններին և պատժին, որոնք մեղավոր են Ուկրաինա ժամկետային զինծառայողների ուղարկումն արգելելու իր հանձնարարականները չկատարելու համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Նա ասել է, որ նախքան հատուկ գործողության մեկնարկը ԶՈւ բոլոր ստորաբաժանումների հրամանատարները տեղեկացվել են Պուտինի հանձնարարականի մասին՝ կտրականապես բացառել ժամկետային զինծառայողների ներգրավումը Ուկրաինայի տարածքում որևէ առաջադրանք կատարելուն։
«Նախագահ Պուտինին տեղեկացվել է այս հանձնարարականի կատարման մասին»,- հավելել է Պեսկովը։
--00—ՄՀ