ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Այսօր՝ մարտի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում գործող «Փարվանա» ռեստորանային համալիրում:
Ժամը 00:50-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Փարվանա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանությունից հետո:
Ոստիկանները պարզել են, որ դանակահարողը Երևանի բնակիչ 17-ամյա Վրեժ Դ.-ն է։ Նա բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին։
--00--ԱՀ