ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում «Տոնոյան» բժշկական կենտոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ իրենց բժշկական կենտրոնում դանակահարված քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Տիգրան Հ․-ն է, ով «կրծքավանդակի կրտրած-ծակած վերք» ախտորոշմամբ գտնվում է նշված բժշկական կենտրոնում։ Մինչ վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում բժիշկները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել փրկել երիտասարդի կյանքը, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նշված բժշկական կենտրոնի նկուղային հարկում Տիգրան Հ․-ին դանակի հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Ղուկաս Գ․-ն։
Շենգավիթի ոստիկանները ձեռարկում են անհրաժեշտ միջոցառումներ վերջինիս և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
--00—ԻԴ