ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Ռազմական փորձագետ Դավիթ Թորոսյանը գրում է․
«Արցախի Թաղավարդ գյուղի մոտակայքում թշնամին շուրջ 1 ժամ առաջ, կրկին բարձրախոսներով միացրել է գյուղը լքելու և այլնի մասին հայտնի ձայնագրությունը, ինչին ի պատասխան մեր կողմից միացրել են պատասխան համապատասխան ձայնագրություններ։ Այս պահին գյուղում հանգիստ է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղի մոտ գտնվող ադրբեջանական դիրքի զինվորականներն այսօր՝ առավոտյան ժամը 09:20-ի սահմանում, բարձրախոսներով իրենց բանակի նվագախմբի կատարումն են միացրել, այն տևել է 3-4 րոպե։
--00—ԼՄ