ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Քաղցկեղի ռեգիստրը միակը չէ, որը կներդրվի առողջապահական համակարգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան և կից տեսանյութ հրապարակել։
«Ամբողջական, լիարժեք և արդիական տեղեկատվության հասանելիության շնորհիվ կնվազի նաև կրկնակի բուժումների, հետազոտությունների, նշանակումների, ինչպես նաև բժշկական սխալների քանակը: Հարթակը փրկություն կլինի անհետաձգելի բուժoգնության պարագայում, ընդ որում` իրենց հիվանդության պատմությունը տեսնելու հասանելիություն են ստանում նաև պացիենտները. միջազգային լավագույն փորձն է բերվում Հայաստան»,- գրել է նախարարը:
--00—ՄՀ