Աբովյանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 27-ամյա երիտասարդին դանակահարել է 17-ամյա պատանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

կ

Մարտի 16-ին, ժամը 06.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ, որը վնասվածքների վերաբերյալ ոչինչ չի հայտնել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։



Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի բնակիչ 17-ամյա պատանին:



Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 18-ին նա ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մարտի 16-ի ժամը 03.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սևանի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել 27-ամյա երիտասարդին:



Դեպքի հանգամանքները պարզվում են:



Նախապատրաստվում են նյութեր:



--00--ՀԶ