Երևանի 60-ամյա բնակիչը Շահումյան փողոցում դանակահարել է 18-ամյա երիտասարդի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

danakaharutyu.thumb_.jpg

Մարտի 14-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:



Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15.00-ի սահմաններում Շահումյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է նույն փողոցի 60-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին:



Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

60-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:



Կատարվում է նախաքննություն:



--00--ՀԶ