ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Համաշխարհային պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներն արդեն գործում են Ռուսաստանի դեմ, բայց կլինեն ավելին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժեշուվ քաղաքում:
Դրա հետ մեկտեղ Բայդենը նաև հայտարարել է Ուկրաինային հումանիտար օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին:
«Մենք պետք է շարունակենք մեծացնել այդ օգնությունը Ուկրաինայի կառավարության հետ սերտ համակարգմամբ», - ասել է նա:
--00--ԱՀ