ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա:
Մահացածը Երևանի բնակիչ, 36-ամյա Հ. Դ.-ն էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է նշված շենքի 7-րդ հարկից ու ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն:
--00--ՀԱ