ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Երևանի ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը, ում տանից օրեր առաջ ոստիկանությունը հաշիշ և 4 հատը փամփուշտ էր հայտնաբերել, չի մեկնաբանում, թե ինչու է աշխատանիքց ազատման դիմում ներկայացրել։
«Ոչ ոք ինձ չի ստիպել, այդ դիմումը գրել եմ իմ կամքով, իմ ցանկութունն է եղել, մնացածը հետագայում կերևա», - 24News-ին ասաց Պողոսյանը։
Նա չասաց, թե հետագայում ինչ գործունեությամբ է զբաղվելու։ «Ամեն յուրքանչյուր րոպեն հետագա է։ Ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս հիմա, գրելու եմ հետագայում, իմ ֆեյսբուքյան էջում կտեղադրեմ», - եզրափակեց Պողոսյանը։
Մարտի 31-ին Ներսես Պողոսյանը 24News ասել էր, որ իր տանը ոստիկանության կողմից հայտնաբերված հաշիշի թեմայով մեկնաբանություն չի տալիս։ Նա նաև ասել էր, որ հայտնաբերված 4 փամփուշը ոստիկանությունը չի փնտրել, այլ դրանք ուղղակի դրված են եղել վազայի մեջ։